Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 139 / 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼԻ ԳՈՒԼԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, այն է՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան, շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թուլյտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարությունը կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում և հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ երկրորդ դասի խորհրդական Լ․ Մ․ Մանուկյանի 24.01.2025 թ․ N 50 գրությունը որոշում եմ.

Սեփականության իրավունքով Դավիթ Գուլանյանին պատկանող գյուղ Ծովագյուղ, Ծովագյուղ–Դիլիջան 1 / 3 հասցեում գտնվող հողատարածքում առանց համապատասխան փաստաթղթերի շինարարական աշխատանքներ կատարելու համար Դավիթ Գուլանյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ 2. Առաջարկել Դավիթ Գուլանյանին 15-օրյա ժամկետում կամավոր հիմնունքներով տուգանքը վճարել Սևանի համայնք բյուջեի 900165101123 հաշվեհամարին ։ 3. Նշանակված տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում այն ենթակա է գանձման օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner