|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունիսի 2009 թվականի N 34 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.01.2009Թ. ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները և ղեկավարվելով ՀՀ ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի 16-րդ հոդվածի և ՙՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ ՀՕ-199-Ն օրենքի 11 հոդվածի պահանջներով` համայնքի ղեկավար Գևորգ Մալխասյանը առաջարկեց համայնքի ավագանու` 15.01.2009թ. թիվ 1 նիստի թիվ 7 որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը` - համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ - վաճառքի սահմանված մեկնարկային գինը` կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով` 372.6 դրամի փոխարեն սահմանել` հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով` 621 դրամ: Համայնքի ավագանին քննարկեց առաջարկվող փոփոխությունը, դրանից բխող հետևանքները: Իրողությունն այն է, որ սոցիալ - տնտեսական լարված վիճակը, տարածաշրջանում գործազրկության զգալի աճը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, գնաճի նման տեմպերը կասեցրել և կասեցնելու են հողամասերի աճուրդ-վաճառքի հետ կապված գործարքները: Արդյունքում` համայնքի բնակիչները ձեռք չեն բերի բնակելի հողատարածքներ, որն էլ իր հերթին հարված է անհատական բնակարանաշինությանը: Հաշվի առնելով նման իրավիճակը, հիմնավորելով փոփոխության արդյունքում համայնքում սպասվող բացասական արձագանքներն ու զարգացման դանդաղեցումը ` Մերժել համայնքի ղեկավարի առաջարկությունը` Սևանի համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքների աճուրդ - վաճառքի մեկնարկային գնի փոփոխության վերաբերյալ և համայնքի ավագանու` 15.01.2009թ. թիվ 1 նիստի թիվ 7 որոշման 2-րդ կետը թողնել անփոփոխ. - համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ - վաճառքի մեկնարկային գին սահմանել` կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով - 372.6 դրամ:
|
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|