Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Թաթոս Բաղդասարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Թաթոս Բաղդասարյանին պատկանող Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Ազատության փողոց թիվ 8 հասցեում գտնվող 515․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Թաթոս Շահենի Բաղդասարյանին /ծնված 19․04․1987թ․-ին/ պատկանող Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան Ազատության փողոց թիվ 8 հասցեում գտնվող 515․0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 278․0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Թաթոս Շահենի Բաղդասարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Թաթոս Բաղդասարյանին պատկանող 793․0քմ մակերեսով հողատարածքում 1952թ.-ին կառուցված 27․5քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես 16․70քմ/, 129․7քմ մակերեսով կառուցված բնակելի տունը /ներքին մակերեսը 86․40քմ/, 1995թ․-ին կառուցված 85․8քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերեսը 74․7քմ/, 1995թ․-ին կառուցված 13․6քմ ցախանոցը /ներքին մակերեսը 9․6քմ/, 1950թ․-ին կառուցված 68․6քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերեսը49․0քմ/, 1965թ/-ին կառուցված 31․4քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը 24․8քմ/, 8․7քմ մակերեսով սանհանգույց նկուղը /ներքին մակերեսը՝4․1քմ/, 8․7քմ մակերեսով սան-հանգույցը /ներքին մակերեը՝ 6․4քմ/, 1․1քմ մակերեսով հարթակը և 1․24քմ մակերեսով պարիսպը ճանաչել՝ Թաթոս Շահենի Բաղդասարյանի սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ազատության փողոց թիվ 8 / 1 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Թաթոս Շահենի Բաղդասարյանին պատկանող Սևան համայնք, ք․ Սևան, Ազատության փողոց թիվ 8 / 1 հասցեում գտնվող 793քմ մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից 2010թ-ին կառուցված 5․4քմ մակերեսով բնակելի շինությունը ճանաչել ինքնակամ ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։