Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության`19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 19.11.2024թ N146-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի, 7-րդ կետի ա․ և բ․ ենթակետերի, հիմք ընդունելով «Սիրվարդ Ավետիսյան » ԱՁ - ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Սիրվարդ Ավետիսյան» ԱՁ - ին / գործունեությունը` Սևան համայնք, Երևանյան խճուղի․ թիվ 53 հասցե / տրամադրել 01․06․2025-31․08․2025թթ ժամանակահատվածի համար`
2. ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք` 6.000դրամ ,
3. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք` 6.000 դրամ :
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից;