Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Աթանեսյանի լիազոր անձի հայտը՝ 1. Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հասցեում գտնվող, 1․8հա մակերեսով, գյուղատնտեսական` նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 02052024-05-0005/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |