Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով «Սևան ձկնաբուծական գործարան» ԲԲԸ-ի տնօրեն՝ Կոլյա Հայրապետյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Սևան համայնք, ք․Սևան, Ձկնորսների փողոց, թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 21072021-05-0016/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․Սևան, Ձկնորսների փողոց թիվ 13 հասցեում գտնվող 18․4295հա մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի` 1․1 Առաջին միավոր գույքին՝ 0․05036հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ձկնորսների փողոց թիվ 13 արտադրամաս հասցե: 1․2 Երկրորդ միավոր գույքին՝ 18.37921հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ձկնորսների փողոց, թիվ 13 / 7 բնակելի տուն հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։