|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մայիսի 2021 թվականի N 32-Ա |
«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ավագանու` 12.06.2019թ. թիվ 28-Ա որոշմամբ «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից հատկացվել է 299.74քմ տարածք Սևանի տարածաշրջանում հաշմանդամ երեխաների համար վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով, որը լիովին հիմնանորոգվել է հիմնադրամի կողմից և արդեն գործում է, հիմք ընդունելով Հիմնադրամի գործադիր տնօրենի գրությունը` Սևան քաղաքում մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու և համայնքի կողմից տրամադրվող տարածքը հիմնովին վերանորոգելու նախաձեռնություն-առաջարկը, ինչպես նաև մեծահասակների վերականգնողական կենտրոն գործարկելու անհրաժեշտությունը` 1. Սևանում մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից 299.74քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքին կից գտնվող մասնաշենքի 1-ին հարկից 149.4քմ տարածք` 4տարի ժամկետով: 2. «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի կողմից, մինչ կենտրոնի գործարկումը, տրամադրված տարածքում կատարել վերանորոգման աշխատանքներ, միաժամանակ փոխել 2-րդ հարկի պատուհանները և մասնաշենքի տանիքը: 3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|