Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25,27,32 կետերով, հաշվի առնելով որ, ներկայացված համայնք Սևան, Սևան ք. գ․ Գագարին, Գայի փողոց թիվ 8 շենքի, բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով Մակիչ Հակոբյանի դիմումը` համայնք Սևան, Սևան ք․ գ․ Գագարին, Գայի փողոց 8 շենք, թիվ 3 բնակարան հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից ինքնակամ կառուցված 4․7քմ մակերեսով բնակելի շինությունը, օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ առկա է սեփականատերերի համաձայնությունը, բնակելի շինությունը կառուցված է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չունեցող հողատարածքի վրա, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Գագարին, Գայի փողոց 8 շենք թիվ 3 բնակարան հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից ինքնակամ կառուցված 4․7քմ մակերեսով բնակելի շինությունը / ներքին մակերեսը՝ 4․08քմ/, ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 20238LTHHD/՝ համայնքի բյուջե վճարելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 362․7 դրամ։ 2. Համաձայն ՀՀ կառավարության ՝ 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի՝ օրինական ճանաչել Սևան համայնք, գ․ Գագարին Գայի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը։ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։