Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Սևան քաղաքում վերջին տարիներին իրականացված մշտադիտարկման արդյունքները, բնակիչների դիմումները, համայնքի ղեկավարի՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին ուղղված գրությունը և մասնագիտական հանձնաժողովի՝ 17.06.2024թ. եզրակացությունը՝ 1. Առաջարկել Սևան համայնքի ղեկավարին՝ 1) Սևան քաղաքում առկա բալզամային բարդիները հատված առ հատված՝ փուլային տարբերակով, հատել և փոխարինել համայնքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված՝ ձիակասկ, թխկի, կաղնի, ակացիա, արոսենի ցեղատեսակի ծառերով /եզրակացությունը կցվում է/: 2. Աշխատանքների մեկնարկ սահմանել 2024թվականը: 3. Փայտանյութը պահեստավորել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում՝ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |