Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 88
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 88


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑՈՂ ԾԱՌԵՐԻ՝ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Սևան քաղաքում վերջին տարիներին իրականացված մշտադիտարկման արդյունքները, բնակիչների դիմումները, համայնքի ղեկավարի՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին ուղղված գրությունը և մասնագիտական հանձնաժողովի՝ 17.06.2024թ. եզրակացությունը՝ 

1. Առաջարկել Սևան համայնքի ղեկավարին՝
1) Սևան քաղաքում առկա բալզամային բարդիները հատված առ հատված՝ փուլային տարբերակով, հատել և փոխարինել համայնքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված՝ ձիակասկ, թխկի, կաղնի, ակացիա, արոսենի ցեղատեսակի ծառերով /եզրակացությունը կցվում է/:
2. Աշխատանքների մեկնարկ սահմանել 2024թվականը:
3. Փայտանյութը պահեստավորել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում՝ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner