Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշումով և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել <<ԷԿՈ ՖԱՈՒՆԱ ՍՊԸ>>-ի տնօրեն՝ Հրայր Աթանեսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով <<ԷԿՈ ՖԱՈՒՆԱ ՍՊԸ>>-ին պատկանող, համայնք Սևան գ․Գագարին Գործարանային փողոց թիվ 8 հասցեում գտնվող /վկայական՝22122023-05-0064/ անշարժ գույքի գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը ուղղելու մասին՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել համայնք Սևան գ․Գագարին Գործարանային փողոց թիվ 8 հասցեում գտնվող հողատարածքի գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։