Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած ամենամյա «Կովկասի առաջնությանը» Հայաստանի «Կիոկուշին» կարատեի հավաքականի կազմում իրենց մասնակցությունը ունեցան նաև Սեւան համայնքի մարզուհիները: Էլեն Եփրեմյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Նաիրա Գևորգյանը՝ 3 -րդ հորիզոնականը։ Շնորհակալություն՝ «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ և մարզիչ Անդրանիկ Հակոբյանին և այն մարդկանց, ովքեր քաջալերել եւ նպաստել են, որպեսզի հաղթանակները լինեն ավելի տեսանելի: |