Ղեկավարվելով ՀՀ Կառավարության՝ 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասիՆ» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի մարտի 6-ին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում տեղի է ունեցել «ԻՇՏԻԿՈՒՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ» ՍՊԸ-ի կողմից բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսանյութ՝ 1. «ԻՇՏԻԿՈՒՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի /3 ՄՎտ հզորությամբ/՝ կառուցման իրականացման համար տալ նախնական համաձայնություն՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, նախատեսվող գործունեության կարևորությունը և անհրաժեշտությունը, սոցիալական բաղադրիչի առկայությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |