Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Լենա Խաչատրյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Վարսեր հասցեում գտնվող /վկայական՝ 28022025-05-0087/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Վարսեր հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Վարսեր 2-րդ փողոց, թիվ 7 բնակելի տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։