Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մկրտիչ Բարսեղյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ գյուղ Լճաշեն 10-րդ փողոց 22 տուն տնամերձ հասցեում գտնվող 0.1933հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Մկրտիչ Բարսեղյանին պատկանող Գեղարքունիքի մարզ գյուղ Լճաշեն 10-րդ փողոց 22 տուն տնամերձ հասցեում գտնվող 0․1933հա մակերեսով հողատարածքի վրա սեփականատիրոջ կողմից 2020թ.-ին ինքնակամ կառուցված 284,38քմ մակերեսով երկհարկանի բնակելի տան /ներքին մակերեսը 236,63քմ/, 19․49քմ մակերեսով աստիճանահարթակի, 9,71քմ մակերեսով ծածկի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ /հաշվառման տեղեկանք 2023B8X83V/ տրամադրելով՝ Սևան համայնք, գ․ Լճաշեն, 10-րդ փողոց թիվ 22 բնակելի տուն հասցե, համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1քմ բնակելի շինության համար 1028 դրամ։ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։