Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մի խումբ բնակիչների դիմումը, Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի զեկուցագիրը՝ 1. Թույլատրել Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում անասունների արոտի ճանապարհին և կողային մասերում առկա քարակույտերը (երկաթգծի կամրջից դեպի արևելք) տեղափոխել այլ տարածք՝ հաշվի առնելով, որ այն խոչընդոտում է անասունների՝ արոտի ճանապարհի անցանելիությունը, տրանսպորտային միջոցների երթևեկը, մարդկանց տեղաշարժը, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև առկա է քարաթափման վտանգ: 2. Քարակույտերի տեղափոխումը կազմակերպել այդ տարածքում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող անձնաց միջոցով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |