Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 17.07.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 2․25776 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-024-0243-0014/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 13550 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Վոլոդյայի Խաչատրյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Գոռ Վոլոդյայի Խաչատրյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոռ Վոլոդյայի Խաչատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: