Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետով, «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով` 1. Հաստատել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի / կցվում է /: 2. Հաստատել աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի / կցվում է /: 3. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 26.12.2016թ. թիվ 2 նիստի թիվ 17-Ա «Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» և 20.04.2017թ. թիվ 7-Ա «Սևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային նոր դրույքաչափերը հաստատելու մասին» որոշումները: 4. Հաստատել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային նոր դրույքաչափերը` համաձայն N3հավելվածի / կցվում է /: 5. Սևան համայնքի ղեկավարին` Սևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ, ավելացում կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին: 6. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են 2019թվականի հունվարի 1-ից: 7. Սույն որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետն ուժի մեջ մտնելուց հետո: 8. Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Սևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ, ավելացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |