Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ․ օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի՝ 30․04․2024թ․ N 1/փ-130 եզրակացությունը՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան ու Վարսեր բնակավայրերի գլխավոր հատակագծի փոփոխությունը՝ 1) Համայնքային սեփականություն հանդիսացող, 0․22503հա ընդհանուր մակերեսով, /կադաստրային ծածկագրերն ամփոփված են հավելվածում/ գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության հողերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի հողեր՝ հենասյուներ տեղադրելու համար։ 2) Նշված փոփոխությունն արտացոլել Սևան համայնքի Գեղամավան և Վարսեր բնակավայրերի գլխավոր հատակագծում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |