Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Գարիկ Մուրադյանի դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող ք․Սևան Գեղամա փողոց թիվ 3 հասցեում գտնվող՝ անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 540․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

  1․ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Գարիկ Հայրիկի Մուրադյանին /ծնված՝25․05․1966թ․/ պատկանող ք․Սևան Գեղամա փողոց թիվ 3 հասցեում գտնվող՝ անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 540․0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 95․2քմ մակերեսով հողատարածքը ճանաչել Գարիկ Մուրադյանի սեփական գույքը։ 2․ Սեփականության իրավունքով Գարիկ Մուրադյանին պատկանող 635․2քմ մակերեսով հողատարածքում 1955-1970թթ․ կառուցված նկուղը /ներքին մակերեսը՝28․96քմ/, 131․94քմ մակերեսով բնակելի տունը՝ /ներքին մակերեսը՝ 91․08քմ/, 1971թ․ կառուցված 9․97քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը՝8․26քմ/, 1955թ․կառուցված 20․61քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերեսը՝13․53քմ/, 1970թ․կառուցված 8․11քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝6․94քմ/, 1955թ․կառուցված 54․82քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերեսը՝37․67քմ/, 1970թ․կառուցված 2․44քմ մակերեսով հարթակը և 1971թ․ կառուցված 67քմ մակերեսով պարիսպները ճանաչել օրինական՝ տրամադրելով Սևան համայնք, ք. Սևան Գեղամա փողոց թիվ 3 բնակելի տուն հասցե: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner