Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 17.12.2024թ. N175-Ա որոշմամբ և հիմք ընդունելով 21․03.2025թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ֆրանսիական փողոց, 6 / 7 հողամաս հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության 0․03029 հա մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 896670 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Ս․Սևանեցու փողոց, 21 շենք, 30 բնակարանի բնակիչ Արայիկ Վասիլի Հովհաննիսյանին։
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Արայիկ Վասիլի Հովհաննիսյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: