Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, և հիմք ընդունելով քաղ. Սևակ Պետրոսյանի դիմումը` Գեղամավան բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․02․1991թ․ թիվ 1 որոշմամբ սեփականաշնորհված 2․62հա մակերեսով հողատարածքից առաջին պետական գրանցում ստացած սեփականության իրավունքով Աննա Մերուժանի Ասատրյանին, Ռոբերտ Պետրոսի Պետրոսյանին, և Սևակ Պետրոսի Պետրոսյանին պատկանող 2․3878հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0.4370հա մակերեսով հողատարածքը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
Սեփականության իրավունքով Սևակ Պետրոսի Պետրոսյանին /ծնված` 12.04.1986թ./ Աննա Մերուժանի Ասատրյանին / ծնված՝ 28.01.1964թ․/, Ռոբերտ Պետրոսի Պետրոսյանին /ծնված 14.07.1984թ./, պատկանող Գեղամավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.4370հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի նկատմամբ ճանաչել Աննա Ասատրյանի, Ռոբերտ և Սևակ Պետրոսյաննների սեփականության իրավունքը ըստ համապատասխան բաժնեմասերի: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։