Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Հովհաննես Մելիքյանի հայտը` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 9 / 6 հողամաս հասցեում գտնվող 0․48619հա /վկայական՝ 16022022-05-0040/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ՝ 1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 9 / 6 հողամաս հասցեում գտնվող 0․48619հա մակերեսով արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողատեսքը փոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |