Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղ. Վահե Պետրոսյանի դիմումը՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան-Ճամբարակ խճուղի 8-4կմ թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 08102024-05-0003/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան-Ճամբարակ խճուղի 8-4կմ թիվ 1 հասցեում գտնվող 0․2805հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր գույքի՝ 0․2805հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, Սևան-Ճամբարակ խճուղի 8-4կմ թիվ 1 տնտեսական շինություն հասցե;
2) երկրորդ միավոր գույքի՝ 0․2805հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, Սևան-Ճամբարակ խճուղի 8-4կմ թիվ 1 / 2 տնտեսական շինություն հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։