Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից ստացված առաջարկությունը` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի /նախկին գյուղապետարան/ շենքի / հասցե` գ. Վարսեր, 7փ., 11 շենք /, համաձայն հաստատված հատակագծի, 35,2քմ մակերեսով տարածքը, որտեղ տեղակայված է բուժական-մանկաբարձական կենտրոնը /ԲՄԿ/, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի պահպանման, սպասարկման և վերանորոգման համար: 2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի երաժշտական դպրոցի շենքի / հասցե` գ. Գագարին, Թումանյան 9 /, համաձայն հաստատված հատակագծի, 65,54քմ մակերեսով տարածքը, որտեղ տեղակայված է բուժական-մանկաբարձական կենտրոնը /ԲՄԿ/, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի պահպանման, սպասարկման և վերանորոգման համար: 3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի շենքի / հասցե` գ. Ծաղկունք, 4 փ., 7 շենք/, համաձայն հաստատված հատակագծի, 90քմ մակերեսով տարածքը, որտեղ տեղակայված է բուժական-մանկաբարձական կենտրոնը /ԲՄԿ/, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի պահպանման, սպասարկման և վերանորոգման համար: 4. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքի / հասցե` գ. Գեղամավան, 7փ., 11 շենք` նախկին գյուղապետարան` / 36քմ մակերեսով տարածքը, որտեղ տեղակայված է բուժական-մանկաբարձական կենտրոնը /ԲՄԿ/, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի պահպանման, սպասարկման և վերանորոգման համար: 5. Գեղամավան բնակավայրում գործող ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր կնքել վարչական շենքի նկատմամբ պետական գրանցում կատարելուց հետո: 6. «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքել Սևան համայնքի Ծաղկունք, Վարսեր, Գագարին բնակավայրերում գործող ԲՄԿ-ների զբաղեցրած տարածքների անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրեր: 7. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |