Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1332-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2025 թվականի N 1332-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԻՍԱԿ ԿԱՐԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Միսակ Կարենի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը՝ պարզեցի. 2025 թվականի հունիսի 2-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից կազմված N 109 արձանագրության համաձայն՝ Միսակ Կարենի Մկրտչյանի կողմից Սևանի եկեղեցի բարձրացող աստիճանների աջ մասում ինքնակամ տեղադրվել է շարժական 4 x 4 մմ չափերի մետաղական շինություն։ Արձանագրությանը կցված էին շինության լուսանկարները։ Քաղաքացու կողմից կատարված իրավախախտումը հավաստվեց նաև Սևանի համայնքապետարանի տեղազննող հանձնախմբի 23.06.2023 թվականի ակտով։ Քաղաքացին ծանուցմամբ հրավիրվել է Սևանի համայնքապետարան վարչական գործի քննությանը մասնակցելու համար։ Փաստորեն, Միսակ Մկրտչյանը, խախտելով ՀՀ կառավարության 24.09.2001թ. N896-ն, 19.03.2015 թվականի N596-ն որոշումների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները, տեղադրել է շարժական /ոչ հիմնական/ շինություն, որը, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, հանդիսանում է ինքնակամ տեղադրված շինություն։ Շինությունը տեղադրվել է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողատարածքի վրա և այն օրինականացման ենթակա չի ։Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.

1․ Քաղաքացի Միսակ Կարենի Մկրտչյանի /Սևան համայնք, ք. Սևան, 5-րդ միկրոթաղ. հասցե/ նկատմամբ նշանակել վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով։
2․ Պահանջել քաղաքացուց՝ ապամոնտաժելու շինությունը և տարածքը բերելու նախկին տեսքի։
3․ Քաղաքացին տուգանքի գումարը կարող է վճարել 15 օրյա ժամկետում Սևանի համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին։
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։
5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner