Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սուրեն Առաքելյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի ՝ Վարսեր համայնքում Սուրեն Առաքելյանին պատկանող անհատական բնակելի տան կառուցման համար 1700քմ մակերեսով հողատարածքում մինչև մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սուրեն Վաղոյի Առաքելյանին /ծնված 23․03․1953թ․-ին/ պատկանող և փաստացի օգտագործվող 1663․5քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սուրեն Վաղոյի Առաքելյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սուրեն Առաքելյանին պատկանող 0․16635հա մակերեսով հողատարածքում 1998թ.-ին կառուցված 35․47քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերես 25․02քմ/, 10․54քմ մակերեսով պարիսպները ճանաչել Սուրեն Վաղոյի Առաքելյանի սեփական գույքը: 3. Սեփականության իրավունքով Սուրեն Առաքելյանին պատկանող Սևան համայնք, գ. Վարսեր, 1-ին փողոց 5-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող 0․16635հա մակերեսով հողատարածքում 2005թ․-ին կառուցված 146․25քմ մակերեսով անավարտ նկուղը /ներքին մակերեսը 103․78քմ/ ճանաչել ինքնակամ շինություն, տրամադրել՝ Սևան համայնք, գ. Վարսեր, 1-ին փողոց, 5-րդ նրբանցք թիվ 4 կիսակառույց հասցե: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9c65f34b-8a83-44f9-a601-00b76d642181



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner