Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետով, 52-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` 1. Հաստատել ««Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն / այսուհետ` ՀՈԱԿ / ստեղծելու թույլտվության մասին» քաղաքապետի` 25.12.2012թ. թիվ 665-Ա որոշումը: 2. Հաստատել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը: 3. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և գործունեության տեսակներն են` 3.1. Կանաչապատման, աղբահանության և սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքների իրականացում, աբոնենտային վճարների գանձման կազմակերպում, թափառող կենդանիների ոչնչացման ծառայությունների իրականացում: 3.2. Արտաքին լուսավորության և անձրևաջրատար ցանցերի ընթացիկ նորոգում, պահպանում, շահագործում. 3.3 Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման նպատակով մատուցվող ծառայությունների իրականացում. 3.4 Օրենքով սահմանված այլ տնտեսական գործունեության իրականացում:
|