Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ռիմա Անտոնյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքով իրեն պատկանող Գեղարքունիքի մարզ, գ․ Դդմաշեն հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 05-030-0075-0001 / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ․ Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գյուղ Դդմաշեն 3-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 2 բնակելի տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։