Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 1


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2013Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

    Համայնքի 2013թ. տարեկան  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

            Համայնքի 2013թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 77.5%-ով, 574.7 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 445.8 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 128.9 մլն. դրամ, ա/թ վարչական բյուջեի գծով 17.2 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով՝ 111.7 մլն. դրամ : Նախորդ` 2012թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 18.9%-ով կամ ավել եկամուտները կազմել են 71.0 մլն. դրամ:

            2013թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 96.1 %-ով / պլան 444.3 մլն. դրամ, փաստացի 427.1 մլն. դրամ /: 2012թ. համեմատությամբ   բյուջեի  վարչական մասում ավել  եկամուտները կազմել են 67.5 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2012թ. համեմատությամբ ավելացել   են 18.8 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 86.3 %-ով / պլան 126.2 մլն. դրամ, փաստացի  109.0մլն. դրամ /: Նախորդ` 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 13.6 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 13.0 մլն. դրամի չափով: Սեփական եկամուտների թերակատարումը պայմանավորված է  ‘’Սևան’’ Ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հողի վարձավճարի պլանի  համեմատ 19.0 մլն. դրամի չափով թերակատարման հետ : Հաշվի առած ազգային պարկի կողմից չկատարված վճարումները հաամյնքի 2013թ. բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 101.7 %-ով / պլանը առանց ազգային պարկի տվյալի 103.5 մլն. դրամ, փաստացի հավաքագրումը` 105.3 մլն. դրամ/: Մնացած բոլոր  հարկատեսակների / հողի հարկ, գույքահարկ/ տեղական և պետական տուրքերի գծով առկա է գերակատարում: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները  կատարվել է 14.3%-ով / ճշտված պլան 130.3 մլն. դրամ, փաստացի 18.7 մլն. դրամ / : Նախորդ 2012թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 3.5 մլն. դրամով կամ 22.8%-ով :

          Համայնքի 2013թ. բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են  համայնքի 2013թ. տարեկան բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է  77.5%-ով: 575.2 մլն.դրամ պլանային  ծախսերի դիմաց  փաստացի կատարվել  է 445.6 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է 129.6 մլն. դրամ:

Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 96.0%-ով (444.9մլն.  դրամ պլան, 427.3 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 17.6 մլն. դրամ : Վարչական բյուջեի  փաստացի ծախսերի 50.5%-ը կամ 215.9 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 85.9 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (20.1%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 62.2 մլն. դրամ կամ վարչական մասի 14.6 % -ը : Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2012թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. Կրթության ծախսերը` 98.3% , մշակույթի ծախսերը` 90.3%:

2012թ. տարեկան համեմատությամբ 2013թ.  վարչական բյուջեի ծախսերը ավել  են կատարվել  68.3 մլն. դրամ կամ 19.0 %-ի չափով:

 2013թ.  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 37.9 %-ով / 188.9  մլն. դրամ պլան, 71.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2012թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 7.0մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացել են  10.8 % -ով : Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը 71.7 մլն. դրամի չափով ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 53.4 մլն. դրամի չափով ֆոնդային բյուջե հատկացման հաշվին :

Համայնքի բյուջեի 2013թ.  ծախսերը և համեմատականը 2012թ.   նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: 

 Համայնքի 2013թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 32.5 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային հիմնանորոգման համար` կուտակելով  29.5 մլն. դրամի չափով նոր  պարտք : Ձեռք են բերվել  և տեղադրվել 1.0 մլն. դրամի 23 հատ աղբարկղեր, 24.0 մլն. դրամի չափով կատարվել է փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծախսեր,  շուրջ 4.0 մլն. դրամի չափով հարստացվել է  « Երաժշտական դպրոցե ՀՈԱԿ-ի երաժշտական գործիքները, ա/թ 2 նոր դաշնամուրով : Կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, իրականացվել են նաև այլ ծրագրեր :  Քաղաքային զբոսայգու կառուցման գծով բյուջետային, արտաբյուջետային , պետական բյուջեից և ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության միջոցներով իրականացվել է շուրջ 39.5 մլն. դրամի աշխատանք, կառույցը հասցնելով շուրջ  90.0 % պատրաստիության աստիճանի : Կառուցման շարունակության դադարեցումը կապված է զուտ եղանակային պայմանների հետ :

 

 

ՊԱՐՏՔԵՐ

                   Առ 01.01.13թ. դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են 100.2 մլն. դրամ :

                   Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկային : 2013թ. ընթացքում մարվել է 56.4 մլն. դրամի, ա/թ 12.4 մլն. դրամի չափով փողոցային հիմնանորոգման պարտքեր, ՀՈԱԿ-ի աշխատավարձերի պարտքերը 29.0 մլն դրամի չափով և այլ պարտքեր: 2013թ.  ընթացքում կուտակվել է 83.7 մլն. դրամի չափով , ա/թ 

ü      29.5 մլն. դրամ փողոցների փոսային հիմնանորոգում

ü      33.0 մլն. դրամ ՀՈԱԿ-ի գծով, որից 30.8 մլն. դրամը 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձի գծով :

ü      3.0 մլն դրամի չափով բարձրահարկ շենքերի վերելակների վերականգնման գծով

 

 

 

 

ü      5.8 մլն. դրամ նախագծային և տեխնիկական հսկողության ծախսեր

ü      10.6 մլն. դրամ փողոցային լուսավորության ցանցի կառուցման գծով և այլն

            Առկա պարտքերի մարման և մնացորդների վերաբերյալ ցուցանիշները բերված են թիվ 3 աղյուսակում :

 

         Հիմք ընդունելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3 կետի, 69 հոդվածի «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 2,3 կետերի պահանջները՝

Հաստատել  համայնքի 2013թ.  բյուջեի կատարման մասին հաշվետվությունը / թիվ 1,2,3  հավելվածները կցվում են/: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner