Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ք Սևան, գ. Գագարին, Բաղրամյան փողոց, 1 / 4 բնակարանի բնակիչ Նեկտար Մովսեսյանի դիմումը՝ Սևան համայնքի ավագանու` 12.05.2014թ. N 22-Ա որոշմամբ իրեն անհատույց սեփականության իրավունքով տրամադրված ք. Սևան, Գագարին Շիրազի 11 քոթեջ հասցեում գտնվող 81.92 քմ մակերեսով քոթեջի կառուցման և սպասարկման համար նախատեսված 800քմ մակերեսով հողատարածքը իրեն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին 1. Ք. Սևան, Գագարին Շիրազի 11 քոթեջ հասցեում գտնվող /վկայական՝ 2384768 տրված՝ 01.04.2010թ./ 0.1148հա մակերեսով հողատարածքից առանձնացնել 0.08հա մակերեսով հողատարածքը և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Նեկտար Համլետի Մովսեսյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |