Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տեղի է ունեցել «Ղազախ-Երևան» գազատարի հիմնանորոգում, որի արդյունքում Ծովագյուղ բնակավայրի մի շարք բնակիչներ զրկվել են իրենց հողօգտագործման իրավունքից, նրանց պատճառվել է զգալի վնաս, որի վերաբերյալ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է համապատասխան անվանացանկ` 1. «ԳԱԶ ՊՐՈՄԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ» ՍՊԸ կողմից Սևան համայնքի բյուջե վճարված 400.0 հազար դրամ գումարը, որպես վնասի փոխհատուցում` հողի հարկի վճարումների դիմաց տրամադրել Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի բնակիչներին: 2. Առաջարկել Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարին` վճարված 400.0 հազ. դրամ գումարը բաշխել բնակավայրի բնակիչների հողի հարկի վճարումների դիմաց` համաձայն ներկայացված հավելվածի /կցվում է/: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |