Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով՝ 1. Ծանրամարտիկ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, Աշխարհի առաջնության փոխչեմպիոն, «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ծանրամարտի խմբի սան Հովհաննես Հովհաննիսյանին, որպես պարգևավճար՝ հատկացնել 150.000 դրամ: 2. Ծանրամարտիկ Հովհաննես Հովհաննիսյանի մարզչին՝ Գառնիկ Աբրահամյանին, որպես պարգևավճար՝ հատկացնել 100.000 դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |