Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 2021թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 19-Ա որոշումը՝ 1. Ստեղծել Սևան համայնքի ավագանու երեք խմբակցություն՝ 1.1. «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցություն 1.2. «Հանրապետություն» խմբակցություն 1.3. «Սարգիս Մուրադյան» խմբակցություն 2. Հանձնարարել ավագանու խմբակցություններին` Սևան համայնքի ղեկավարին ներկայացնել խմբակցության 2.1 կանոնադրությունը, 2.2 անվանումը և կազմը, 2.3 խմբակցությունների ղեկավարի և քարտուղարի անուն-ազգանունները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |