Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով քաղ․ Հակոբ Պողոսյանի հայտը՝ որոշում եմ.
1. Հակոբ Պողոսյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, գ․ Զովաբեր, 7-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 5 / 1 հասցեում գտնվող հողատարածքում բնակելի տան կառուցման համար։ 2. Հակոբ Պողոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: