Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1.1) կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 24.12.2021թ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավար նշանակելու մասին» N13-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝ 1.1 «ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ» և «Նորաշեն բնակավայրում» բառերի փոխարեն կարդալ «ՆՈՐԱՇԵՆ ԵՎ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ» և «Նորաշեն և Սեմյոնովկա բնակավայրերում» բառերը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |