Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի» տնօրենի` «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով նախատեսված է 500.0մ3 նոր ՕԿՋ-ի կառուցման վերաբերյալ գրությունը` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Գեղամավան, թիվ 2 հասցեում գտնվող 750քմ մակերեսով հողատարածքը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |