Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետի, և «Վարչական հիմունքների և Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետի և գ) ենթակետի պահանջներով որոշում եմ.
1. Կասեցնել «Երևանի առագաստանավային ակումբ» հ/կ նախագահ Մհեր Թովմասյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը։ 2. Վարույթը վերսկսել կասեցման հիմք դարձած հանգամանքների վերանալուց հետո։ 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։