Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, համաձայն որի՝ 2024 թվականի համար հաստատված է ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը՝ 17.5 դրույքաչափով, պահպանելով նույն դրույքաչափը՝ անհրաժեշտ է ևս մեկ հաստիք՝ 1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ում 2024թվականի նոյեմբերի 25-ից ավելացնել գրադարանավարի մեկ հաստիք՝ պահպանելով հաստատված դրույքաչափը: 2. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենին` ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը ներկայացնել հաստատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |