Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, հաշվի առնելով Սևան համայնքի առաջնահերթությունները, բնակավայրերից ներկայացված առաջարկությունները, հանրային լսման արդյունքները`
1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Սևան համայնքի կողմից 2024 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերին`
1) «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում»,
2) «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ., 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ., 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ., 20-րդ փողոցի 1-ին փկղ., 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի, ասֆալտապատման աշխատանքներ»,
3) «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում և խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում և Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ»,
4) «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի և Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներ»,
5) «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում»,
6) «Սևան համայնքի Իսահակյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական, Գեղամա, Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղության, Հովհ. Շիրազ փողոցների հիմնանորոգում և Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազի փողոցի ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրի` «Սևան համայնքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղության, Հովհ. Շիրազ փողոցների հիմնանորոգում» ենթածրագիր,
2. Սահմանել, որ
1) ծրագրերի իրականացման համար համայնքային ներդրումները կատարվելու են Սևան համայնքի 2025թ. ֆոնդային բյուջեից;
2) ծրագրերի իրականացման հետ առնչվող փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։