Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով Սևան համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը՝ 1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ում ավելացնել գրադարանավարի 2 հաստիք՝ Սևան համայնքի Նորաշեն և Գեղամավան բնակավայրերի գրադարանների գործունեության ապահովման համար` 0.5-ական դրույքով: 2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացնել 1) ֆիզհրահանգչի 1 հաստիք` 1 դրույքով: 3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացնել 1) պարուսույցի 1 հաստիք` 1 դրույքով: 4. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` խոհարարի հաստիքը 0.5 դրույքաչափից դարձնել 0.75 դրույք: 5. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին` կազմակերպությունների հաստիքացուցակներում ներառել հաստիքների ավելացումը 2023թվականի ապրիլի 20-ից և ներկայացնել հաստատման: 6. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին կազմակերպությունների հաստիքացուցակներում ներառել հաստիքների ավելացումը և դրույքաչափի փոփոխությունը 2023թվականի մայիս 1-ից և ներկայացնել հաստատման: 7. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |