Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 մարտի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդված 2-րդ կետով, ՀՀ Կառավարության 29․12․2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Թութել Հունանյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության վկայագրի Թութել Հունանյանին պատկանող և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ թիվ N 12 նիստի որոշմամբ՝ Նելլի Ասատրյանին, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյաններին սեփականաշնորհված 1300քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության վկայագրի Թութել Հունանյանին պատկանող և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ՝ Դդմաշեն համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Թութել Արտաշի Հունանյանին /ծնված`25.04.1966թ./, Նելլի Ասատուրի Ասատրյանին /ծնված 27.11.1968թ․/, Հայարփի Թութելի Հունանյանին/ ծնված 05.04․1989թ․/, Մարիամ Թութելի Հունանյանին /ծնված 27․06․1990թ․/, անհատական բնակելի տան համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 869.0քմ մակերեսով հողատարածքի /կադաստրային ծածկագիր՝ 05-030-0074-0029/ նկատմամբ ճանաչել Նելլի Ասատրյանի, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյանների սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Նելլի Ասատրյանին, Թութել, Հայարփի, և Մարիամ Հունանյաններին պատկանող 869.0քմ մակերեսով հողատարածքում 1964թ. կառուցված 172․42քմ մակերեսով բնակելի տունը 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 125․25քմ/, 188.59քմ մակերեսով բնակելի տունը 2-րդ հարկ /ներքին մակերես 149․82քմ/, 137․14քմ մակերեսով անասնաշենքը/ներքին մակերեսը 92․80քմ/, 25․05քմ մակերեսով ծածկը, 7.42քմ մակերեսով պարիսպը ճանաչել Նելլի Ասատրյանի, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Դդմաշեն 3-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 10 բնակելի տուն հասցե։ 3. Սեփականության իրավունքով Նելլի Ասատրյանին, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյաններին պատկանող 420.0քմ մակերեսով / 05-030-0076-0006 կադաստրային ծածկագրով/ հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ. Դդմաշեն 3-րդ փողոց 3-րդ փակուղի թիվ 1 հողամաս հասցե։ 4. Պարզաբանում – Թութել Արտաշի Հունանյանի ընտանիքին՝ Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20.04.1992թ․ N 12 նիստի որոշմամբ սեփականաշնորհված 0.13հա մակերեսով հողամասի մեջ ներառվում է / 05-030-0074-0029 կադաստրային ծածկագրով/ տնամերձ հողամասը իր շինություննրով և /05-030-0076-0006 կադաստրային ծածկագրով/ տնամերձ հողամասը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a9dfa407-8651-4f2b-b959-38ef7656b754



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner