Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2017ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համայնքի 2017թ. 1-ին եռամսյակի բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2017թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 81.7%-ով` 1438մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 117.5մլն. դրամ: Նախորդ` 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 10.7 %-ով, կամ ավել եկամուտները կազմել են 11.3մլն. դրամ: 2017թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 97.1%-ով / պլան` 117.8մլն. դրամ, փաստացի` 114.4մլն. դրամ /: 2016թ.նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջի 2017թ. առաջին եռամսյակի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 8.7մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2016թ. համեմատությամբ ավելացել են 8.2%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 89.4%-ով / պլան` 31.8մլն. դրամ, փաստացի` 28.4մլն. դրամ /: Նախորդ` 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 38.1%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումն ավելացել 7.8մլն. դրամով: 2017թ. 1-ին եռամսյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 11.8%-ով / պլան` 26.0մլն. դրամ, փաստացի` 3.1 մլն.դրամ/: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 2.64մլն. դրամ կամ 5.9 անգամ: Նախորդ` 2016թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական բոլոր եկամտատեսակների գծով ապահովվել է աճ, ընդհանուր 7.8 մլն. դրամի չափով: ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2017թ-ի բյուջեի 1-ին եռամսյակի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 44.7%-ով: 145.6մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց կատարվել է 65.2լն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 80.4մլն. դրամ, որը պայմանավորված է ՀՈԱԿ-ների հունվար-փետրվար ամիսների չաշխատելով: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2017թ. բյուջեի 1-ին եռամսյակի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 54.4%-ով /119.2 մլն. դրամ` պլան, 64.9 մլն. դրամ` փաստացի ծախս/: Թերակատարումը կազմել է 54.3մլն. դրամ, այդ թվում` 3.2 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 37.2մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 0.7մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր, 11.2մլն. դրամ պահուստային ֆոնդի ծախսեր և այլն: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 29.7%: 2016թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ 2017թ. նույն ժամանակահատվածում վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել 41.5մլն. դրամ կամ 39.0%-ով: 2017թ. 1-ին եռամսյակի ֆոնդային մասի ծախսերը կատարվել են 0.8%-ով /պլան` 37.6մլն. դրամ, փաստացի ծախս` 0.3մլն. դրամ/: Նախորդ` 2016թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսեր են կատարվել 23.3մլն. դրամի չափով, կամ մոտ 98.7%-ով: ՊԱՐՏՔԵՐ Համայնքի բյուջեի գծով պարտքերն առ 01.01.2017թ-ը կազմել է 154.3 մլն. դրամ, այդ թվում` փողոցների փոսային նորոգման գծով` 144.7 մլն. դրամ, այլ պարտքեր` 9.6 մլն. դրամ: 01.04.2017թ. դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմում են 102.5 մլն. դրամ. 1-ին եռամսյակի ընթացքում մարվել է 51.8 մլն. դրամի պարտք, որը վերաբերում է միայն 2012թ. փողոցների փոսային հիմնանորոգման պարտքերին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին ենթակետի 1) ենթակետով`

Ընդունել ի գիտություն համայնքի 2017թ-ի 1-ին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner