Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով`
1. Համայնքի 2018թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1.1 Պետության բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ /սուբվենցիա/, ավելացնել 37080.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 37080.0 հազ. դրամ.
ԾԱԽՍԵՐ
1. Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ /բաժին 01, խումբ 06, դաս 01/, հոդված 4241` մասնագիտական ծառայություններ ավելացնել 500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1500.0 հազ. դրամ.
2. Ճանապարհային տնտեսության գծով ընթացիկ ծախսեր /բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 4251/, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2000.0 հազ. դրամ.
3. Սուբսիդիա «Թիվ 2 «Զարթոնք» մ/մ» ՀՈԱԿ /բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511/, պակասեցնել 2050.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 18350.0 հազ. դրամ.
4. Սուբսիդիա «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ /բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511/, պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 17000.0 հազ. դրամ.
5. Սուբսիդիա «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ /բաժին 08, խումբ 2, դաս 3, հոդված 4511/, պակասեցնել 800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 11200.0 հազ. դրամ.
6. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ /բաժին 11, խումբ 1, դաս 2/, այդ թվում պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե, ավելացնել 2850.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 49700.0 հազ. դրամ.
7. Գագարին գյուղի մշակույթի տան հիմնանորոգման գծով համայնքային ներդրում /բաժին 08, խումբ 02, դաս 4/, այդ թվում`
7.1 Հոդված 5113 /հիմնանորոգում/, ավելացնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2000.0 հազ. դրամ.
7.2 Հոդված 5134 /նախագծային աշխատանքներ/, ավելացնել 200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 200.0 հազ. դրամ.
8. Ճանապարհային տնտեսության գծով հիմնանորոգման ծախսեր /բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5113/, ավելացնել 41596.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 136596.0 հազ. դրամ.
9. Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ /բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 5121/, պակասեցնել 2866.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0 դրամ:
10. Ճանապարհային տնտեսության գծով նախագծային աշխատանքներ /բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5134/, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1700.0 հազ. դրամ.
11. Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի ճշտված 1-3 հատվածները: