Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մանասե Եփրեմյանի դիմումը՝ կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Սևան քաղաքի հարավային հատված հանգստի տնակ 5-10 հասցեում գտնվող /վկայական՝ 2215124, տրված՝ 14․12․2006թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, Սևան քաղաքի հարավային հատված հանգստի տնակ 5-10 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․Սևան, Հանգստի գոտու 3-րդ փողոց, 4 / 10 հանգստյան տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։