Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 17)-րդ կետի պահանջներով` 1. Սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը ըստ բնակավայրերի ` համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2023 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը ըստ բնակավայրերի ` համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում 2023 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը ըստ բնակավայրերի` համաձայն հավելված 3-ի: 4. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |