Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Քրիստինե Խաչատրյանի հայտը՝ որոշում եմ.
1. Քրիստինե Խաչատրյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Վ․ Տերյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող հողատարածքում երկհարկանի առանձնատան և պարսպի կառուցման համար։ 2. Քրիստինե Խաչատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: