Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 5-ՐԴ ՄԻԿՐՈԹԱՂԱՄԱՍ 9 ՇԵՆՔ ԹԻՎ 1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՄԻՍԱՔ ԿԱՐԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 10.01.2025 թվականի արձանագրության մեջ նշված փաստերը պարզեցի

26.03.2025 թվականին ՀՀ ՔՀՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի գրության հիման վրա Սևանի համայնքապետարանի տեղազննող հանձնաժողովը ուսումնասիրեց քաղաքացու կողմից վարչական իրավախախտման դեպքը։ Սկզբից անհայտ էր վարչական իրավախախտում կատարած անձի ինքնությունը։ Նույնիսկ գրություն է ուղարկվել ներքին գործերի բաժին անձին հայտնաբերելու համար, որը ևս արդյունք չի տվել։ Փաստացի արարքը կայանում է հետևյալում․ Քաղաքացին տեղադրել է սեղանիկ և իրականացնում է բացօթյա առևտուր առանց սահմանված կարգի թույլտվության։ Նրա կողմից առևտրի սեղանիկը տեղադրվել է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի պատկանող հողատարածի վրա առանց իրավասու մարմինների կողմից տրված թույլտվության։ Փաստորեն քաղաքացին խախտել է ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջները՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելով։ Ուստի ղեկավարվելով «ՏԻՄ» օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42-րդ հոդվածի 8-րդ կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջներով որոշում եմ 1․ Քաղաքացի Միսակ Մկրտչյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 100000 դրամի չափով։ 2․ Պահանջել քաղաքացուց սեղանիկը հողատարածքից վերցնելու և այն տեղափոխելու սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում։ 3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 15-օրյա ժամկետում, և դատական կարգով երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner