Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մհեր Գուլանյանի լիազոր անձ՝ Խաչիկ Մկրտչյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի ՝ Մհեր Գուլանյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․07․1992թ․-ի N 3 նիստի որոշմամբ՝ Մհեր Գուլանյանին և Համեստ Շահնազարյանին անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1070քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 

 1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․07․1992թ․-ի թիվ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Մհեր Միշայի Գուլանյանին /ծնված`05.06․1967թ./, Համեստ Վոլոդյայի Շահնազարյանին /ծնված` 14.05․1969թ./, սեփականաշնորհված և իրենց կողմից փաստացի օգտագործվող 999․3քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Մհեր Գուլանյանի և Համեստ Շահնազարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Մհեր Գուլանյանին և Համեստ Շահնազարյանին պատկանող 999․3քմ մակերեսով հողատարածքում 1967թ.-ին կառուցված 44․4քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը 32․7քմ/ ճանաչել Մհեր Գուլանյանի և Համեստ Շահնազարյանի սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 20-րդ փողոց թիվ 24 բնակելի տուն հասցե։ 3. Սեփականության իրավունքով Մհեր Գուլանյանին և Համեստ Շահնազարյանին պատկանող Սևան համայնք, գ. Ծովագյուղ 20-րդ փողոց թիվ 24 հասցեում գտնվող 999․3քմ մակերեսով հողատարածքում 2023թ․-ին կառուցված 58․0քմ մակերեսով անավարտ շինությունը /ներքին մակերեսը 52․60քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝72c465c1-ea06-40a2-939e-f731e19a7b09



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner