Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու անդամների՝ 2024 թվականի ընթացքում իրենց պարտականությունների իրացման համար կատարված և Սևան համայնքի ղեկավարին ներկայացրած ծախսերը՝ 1. Սևան համայնքի ավագանու անդամների կողմից 2024թվականին իրենց պարտականությունների իրացման համար կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով հատկացնել 2.100.000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |